ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Այս մասին հայտնի է դառնում Կրեմլի հրապարակած հաղորդագրությունից։
Խաչատուրյանին և Փաշինյանին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացումը և բազմաբնույթ կառուցողական համագործակցությանը։