Հետևեք մեզ։

Հունաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկները տոներն են նշել, պարել են պատգարակով ուղեկցվող հիվանդների ներկայությամբ (տեսանյութ)

15:54, 30 դեկտեմբեր 2023
Հունաստանի հիվանդանոցներից մեկում բժիշկները տոներն են նշել, պարել են պատգարակով ուղեկցվող հիվանդների ներկայությամբ (տեսանյութ)

Հունաստանի բժշկական հաստատություններից մեկում աննախադեպ իրավիճակ է գրանցվել։

Հիվանդանոցի որոշ աշխատակիցներ նշել են սուրբծննդյան տոները, պարել են երաժշտության ներքո, ոմանք էլ տվյալ պահին պատգարակներով տեղափոխել են  հիվանդներին։

 

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, սակայն սկանդալը սկսվել է մեկ շաբաթ անց, երբ տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավլոս Պոլակիսը։

 

Ըստ news247.gr-ի՝ Հունաստանի առողջապահության նախարարությունն արդեն կարգապահական հետաքննություն է սկսել հիվանդանոցի ղեկավարի նկատմամբ։

 

Տեսանյութն` այստեղ