Հետևեք մեզ։

Զապորոժյեում, Դնեպրում և Օդեսայում դեկտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր

16:03, 30 դեկտեմբեր 2023
Զապորոժյեում, Դնեպրում և Օդեսայում դեկտեմբերի 30-ը հայտարարվել է սգո օր

Ուկրաինական Զապորոժյեում, Օդեսայում և Դնեպրում դեկտեմբերի 29-ին ռուսական հարձակումից հետո դեկտեմբերի 30-ը սգո օր է հայտարարվել։

 

Դնեպրում զոհվել է 6 խաղաղ բնակիչ, Զապորոժյեում՝ 9, Օդեսայում՝ 4։

 

Ուրբաթ գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 158 հրթիռ և անօդաչու թռչող սարք, խոցվել է 27 անօդաչու թռչող սարք և 87 հրթիռ։