Հետևեք մեզ։

Շիրակի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը

18:02, 30 դեկտեմբեր 2023
Շիրակի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը

Անի այցի շրջանակում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված Հրաչ Մահտեսյանի մորը` Ալմաստ Հարությունյանին, շնորհավորել գալիք տոների առթիվ և նշել, որ հերոսածին մոր կողքին է բոլոր նախաձեռնություններում։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

 

«Մենք մեծ պատգամ ու պարտք ունենք անմահացած մեր հերոսների առջև, նրանք չխնայեցին ամենաթանկը` կյանքը հանուն հայրենիքի, մենք պետք է անենք ամեն ինչ՝ մեր երկիրը շենացնելու, զորեղացնելու համար, որպեսզի նրանց անգնահատելի զոհողությանը փոքր-ինչ արժանի դառնանք։ Ձեզ ծով համբերություն, խոնարհումս մեր հերոսների հիշատակի առաջ»,- նշել է Շիրակի մարզպետը։