Հետևեք մեզ։

2023-ը դժվար տարի էր հայ ժողովրդի, այդ թվում ԼՂ հայերի համար. 2024 -ը թող խաղաղության տարի լինի. Միրզոյան

18:06, 30 դեկտեմբեր 2023
2023-ը դժվար տարի էր հայ ժողովրդի, այդ թվում ԼՂ հայերի համար. 2024 -ը թող խաղաղության տարի լինի. Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

 

«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի, և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:

 

Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: