Հետևեք մեզ։

Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Մխիթար Հայրապետյանին

20:34, 30 դեկտեմբեր 2023
Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Մխիթար Հայրապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։

 

Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության,հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները և հավելել, որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել: