Իտալական Միլանի «Ինտերն» ու Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել են գործող պայմանագիրը։
Այդ մասին սոցցանցերում գրել է իտալացի լրագրող ու ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը կտևի մինչև 2025 թվականի ամառ, աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։