Դեկտեմբերի 27-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում երեխայի մահվան դեպք է գրանցվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել բուժկենտրոնից այն մասին, որ իրենց մոտ ընդունված երեխան մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 1.5-ամյա Դավիթ Ս.-ն է, ով մահացել է հիվանդանոցում, նույն օրը՝ ժամը 14:25-ի սահմաններում:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին: