Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ։ Այս մասին հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
34-ամյա հայ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
Մխիթարյանը տեսաուղերձով հայտնել է, որ ոգևորված է այդ թիմի հետ լինելու համար։
Իտալացի լրագրող ու ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։