Ուկրաինայում մոբիլիզացիայի մասին օրինագիծը փոփոխության կենթարկվի, վերջնական տեսքի կբերվի և միայն դրանից հետո քվեարկության կդրվի Գերագույն ռադայում, հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Դեկտեմբերի 25-ին Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել մոբիլիզացիայի պայմանների մեջ։
Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է զգալի սահմանափակումներ զորակոչից խուսափելու համար՝ նրանց ցանկանում են արգելել տնօրինել իրենց գույքը և ձեռք բերել նոր շարժական և անշարժ գույք։
Օրինագիծը նախատեսում էր նաև զորակոչի տարիքի փոփոխություն՝ 27-ից 25 տարեկան, էլեկտրոնային կանչեր և այլ միջոցառումներ, որոնք ուղղված էին ակտիվ բանակ հավաքագրման ավելացմանը։
Ինչպես ուկրաինական հեռուստատեսությամբ ասել է Պոդոլյակը, Ուկրաինայում սկանդալ առաջացրած այս օրինագիծը կլուծվի՝ հաշվի առնելով «ճիշտ կարգավորող դիրքորոշումները»։