2023 թվականին աշխարհի բնակչությունն աճել է գրեթե 66 միլիոն մարդով, և այժմ Երկրի վրա ապրում է 8,073,859,407 մարդ։
Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, հաղորդել է Երկրի բնակչության գերմանական հիմնադրամը (DSW):
Թեև աշխարհի բնակչությունն աճում է և 2023 թվականի վերջին հասել է նոր բարձրակետի, աճի տեմպերը շարունակում են դանդաղել։