«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,– նշեցին ՔԿ–ից։
Քրեական հետապնդում չի հարուցվել, ներկայում նախաքննություն է իրականացվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները օդանավակայանում բերման են ենթարկել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Նա ձերբակալվել էր:
Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։