Հետևեք մեզ։

Խանջյան փողոցում բախվել են BMW-ն և МAN մակնիշի ավտոբուսը. կա տուժած (լուսանկար)

15:24, 31 դեկտեմբեր 2023
Խանջյան փողոցում բախվել են BMW-ն և МAN մակնիշի ավտոբուսը. կա տուժած (լուսանկար)

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի (վարորդ՝ Ռ․ Գ․) ավտոմեքենան և МAN մակնիշի (վարորդ՝ Մ․ Ս․) ավտոբուսը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան։