Հետևեք մեզ։

4 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդը մահացել է. Shamshyan.com

16:39, 31 դեկտեմբեր 2023
4 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդը մահացել է. Shamshyan.com

Դեկտեմբերի 30-ին, Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ից իրենց մոտ տեղափոխված դատապարտյալը, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 15-ին։

 

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Կայքի տեղեկություններով, մահացածը 62-ամյա Մելիք Մելիքյանն է, ով 2021 թվականի հոկտեմբերի 12-ին դատապարտվել է ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ 4 տարի ազատազրկման։

Վերլուծական