Հետևեք մեզ։

Վերջին տարիներին՝ սխալներով բեռնված, կքած էդ ծանրության տակ՝ ուզում ենք Նոր տարուն անցնել. էդպես չի լինում. Նազենի Հովհաննիսյան

16:55, 31 դեկտեմբեր 2023
Վերջին տարիներին՝ սխալներով բեռնված, կքած էդ ծանրության տակ՝ ուզում ենք Նոր տարուն անցնել. էդպես չի լինում. Նազենի Հովհաննիսյան

Ժողովուրդը, ազգը, անհատը՝ միշտ են սխալական, բայց այն դառնում է անձնասպանող ու քանդող, երբ էդ սխալը չեն ընդունում, չեն խոստովանում իրենք իրենց, երբ վախենում են բարձրաձայնել: 

 

Այս մասին գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը.

 

«Սխա՜լը չի սպանում այնքան, որքան այդ սխալների անընդհատ շարունակությունն ու բեռը՝ ինքանախոստովանության բացակայության: 

... վերջին տարիներին՝ սխալներով բեռնված, կքած էդ ծանրության տակ՝ ուզում ենք Նոր տարուն անցնել. էդպես չի լինում: 

Չէ՞ որ Մեր տան աղբը մեզնից ոչ ոք չի տանում նոր Տուն, չի մեղադրում էդ աղբի համար հարևանին, չի սպասում, որ աղբը հրաշքով անհետանա... ու հաստատ էդ աղբին չի մեծարում... 

Մենք տներում սիրուն ուտեստներ ենք դնում, կարգի հրավիրում մեր Կեցավայրը( լինի վարձով, թե սեփական, ապրենք ԱՄՆ- ում, ՌԴ- ում, թե ՀՀ- ում), կարգի ենք բերում մեզ՝ արտաքինից մինչև կիսատ գործեր, և հաճախ գերհոգնած ենք մտնում Ամանորյա տոնի մեջ.. էդ Տոնը ՄԵՐ ՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ցանկ է վաղուց՝ մանուկներին ուրախացնելու ծանր շղարշի տակ).... 

Էս փոխաբերական գիրս վստահ եմ՝ հասկացաք: 

Աղբը, աղբը՝ մարդկային, վատ հատկանիշների, ապազգային մտածողության, մտածված դավաճանների, մատնողների, անընդհատ անարգել սխալվողների ու երբեք պատասխանատվությունն իրենց արածների համար էդպես էլ չստանձնածների, անպատասխանատու խոստումների ու անդառնալի, անվերջ կորուստների մեղավոր, հրահրող, անընդմեջ հայությանը պառակտող, միայն մեր ՆԵՐՍԻ կեղտը վերև բարձրացնող ու ընդգծող ԱՂԲԸ՝ՄԻ ՕՐ ՉՊԻՏԻ ԷԼ ՏԱՆԵՆՔ «ՆՈՐ ՏԱՐԻ», նոր կյանք կամ նոր տուն... արատավոր էս շղթան քանդենք:

Մեր Երկիրը մարդիկ են կերտել, ու քանդում են մարդիկ: 

Մարդիկ են ստեղծում լավագույնը, ու մարդիկ ոչնչացնում են էդ լավագույնը: 

Մարդիկ ձեռք- ձեռքի ապրում են ու նույն մարդիկ հաճախ իրար մեջքից խփում են: 

Իրար դեռ ոչինչ... Երկիրը... Երկիրն է քանդվում ու փտում, հոտում է ներսից՝ ԱՂԲԻՑ: Ու առնետներն են շատանում...

Ես մեզ միայն մաղթում եմ, որ սովորենք նայել գործած սխալի աչքերին, ստանձնել պատասխանատվությունը ընտրած ուղու և գործողությունների՝ պատմականորեն գոնե մի անգամ... էդ ցավերից դուրս գանք ՄԱՔՐՎԱԾ, կեղտից ու աղբից ԱԶԱՏՎԱԾ: 

Ու հա, ես միշտ հավատացել եմ հայի ԼԱՎԱԳՈՒՅՆ էությանը, բայց դա չի բացառում ցավոք՝ թերին ու սխալը... 

ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ժողովուրդ, որի անհատների ուժը չունի սահման: 

Հ.Գ. Ու վերջում. ինձ համար ՀԱՅՆ էն ուժն է, որն անծանոթ երեխու համար մի օրվա մեջ հազարավոր դոլարներ է հանգանակում, որ փրկի: 

Էն ուժն է, որը 100հզ- ով անտուն մնացած իր Հայրենակցին է օգնում ամեն ինչով՝ անելով պետության գործառույթը, որը միայն գրպանում է իր ժողովրդի արածը: 

Հայն էն ուժն է, որը թշնամու հետ անընդհատ անհավասար պայքարում է՝ նաև մշակութային դաշտում: 

Անհատների էն ուժն է, որն աշխարհի բեմերում կամ ռինգերում իր հաղթական ԵՌԱԳՈՒՅՆՆ է բարձրացնում՝ նոր կյանք տալով պատվազրկված ու ստորացած արժանապտվությանը ու ապացուցելով, որ Հայը կարող ու զորեղ անհատների Ազգ է: 

Մնում է վերհիշենք ու նորից հասկանանք. ով ենք մենք, ուր ենք գնում և ԻՆՉՊԵՍ ! 

Գրեք՝ ինչպիսին է ՁԵՐ ՀԱՅԸ ու թող ՈՐԱԿՆ ՈՒ ՍԵՐԸ ԴԱՌՆԱՆ ԹԵԼԱԴՐՈՂ. ահա իմ Երազանքը «ՆՈՐ ՏԱՐՈՒՄ»»։

Վերլուծական