Հետևեք մեզ։

Կորուստներով լի 2023-ից հետո 2024-ը թող լինի խաղաղության, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի. Արմեն Սարգսյան

20:36, 31 դեկտեմբեր 2023
Կորուստներով լի 2023-ից հետո 2024-ը թող լինի խաղաղության, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ:

 

«Կորուստներով ու դժվարություններով լի 2023 թվականից հետո 2024-ը թող մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ և ԺՈՂՈՎՐԴԻ, մեզնից յուրաքանչյուրի համար լինի խաղաղության, հույսի ու հավատի, ստեղծարար աշխատանքի ու առաջընթացի տարի: 

 

Առողջություն, սեր, ջերմություն ու հաջողություն բոլորիս ընտանիքներին, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին: 

 

Շնորհավոր Նոր տարի: Բարի գալուստ 2024 թվական»,- նշել է նա: