Հանրային հեռուստաընկերության ամանորյան ծրագրում ներառված չէ ավանդական դարձած Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը։
Հեռուստաընկերությունը հրապարկել է ամանորյա ծրագրի ցանկը, որում միայն Նիկոլ Փաշինյանի ելույթն է։
Ավելի վաղ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի անվան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ ըստ իրենց տեղեկությունների, ադրբեջանից ՀՀ իշխանությանը պարտադրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը այս տարի եթեր չհեռարձակել: