Դանիայի թագուհի Մարգրետե II-ը հայտարարել է գահից հրաժարվելու իր մտադրության մասին 2024 թվականի հունվարի 14-ին՝ 52 տարվա թագավորությունից հետո։
«Այս տարվա փետրվարին ենթարկվեցի ծանր վիրահատության: Ամեն ինչ լավ անցավ իմ մասին հոգացող բժիշկների կոմպետենտության շնորհիվ: Այնուամենայնիվ, վիրահատությունն ինձ հիմք տվեց մտածելու ապագայի մասին` պատասխանատվությունը փոխանցել հաջորդ սերնդին: Ես որոշեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է: Ես կհրաժարվեմ գահից և կհանձնեմ իմ որդուն՝ գահաժառանգ արքայազն Ֆրեդերիկին», - ասված է Մարգրետե II-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է թագավորական պալատի կայքում։