2024-ին Հայաստան աշխարհին խաղաղություն ենք մաղթում, անառիկ սահմաններ մեր երկրին, 2023-ի կորուստները հետ բերելու ուժ, կամք և ցանկություն։
Արցախ հայրենիքից Հայաստան հայրենիքի գիրկն եկած արցախցիներին` համբերություն, սեր, գորով, չդադարող աջակցություն ենք մաղթում...
Թող լույս իջնի հայկական աշխարհի համար բոլոր ժամանակներում նահատակված մեր հերոսների շիրիմներին, հավերժ փառք նրանց հիշատակին։
Թող 2024 - ին միասնական լինի համայն հայությունը` Հայաստանում, Սփյուռքում, Ջավախքում, թող յուրաքանչյուրի մեկ քայլն ուղղված լինի համայն հայության հայրենիքին։
Թող մանկան ճիչեր լսվեն հայկական ընտանիքներում, թող խաղաղ լինի սահմանին և ամուր զինվորի թիկունքը, թող իրականություն դառնան միայն ու միայն պետականամետ ծրագրերը։
Դժվարություններով շրջապատված Հայաստանին 2024-ը թող ողջախոհություն բերի, թող անտարբերությունը վերածվի սրտացավության, թող տեղ հասնեն աղոթքները, թող իրականություն դառնան բոլոր ազնիվ ու նվիրական երազանքները, թող ժպտան մայրերի աչքերը...
Խաղաղություն մեր երկրին։
Շնորհակալություն մեր ընթերցողներին, բարեկեցություն ձեր ընտանիքներին։
Hayastan.news-ի խմբագրություն։