Ճապոնիայում րոպեների ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել։ 5,6 և 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի են ունեցել արևմտյան Ճապոնիայում մի քանի րոպեի ընթացքում, ուժեղ ցնցումներ զգացվել են Օսակայում և Կիոտոյում։
Այս մասին հայտնում է երկրի օդերևութաբանական գործակալությունը:
Գրանցված երկրաշարժերից հետո ստուգում են միջուկային օբյեկտների վիճակը։ Այս մասին հայտնում են էներգետիկ ընկերությունները։
Մինչև 5 մետր բարձրությամբ ցունամիի ալիքները հասել են Ճապոնիայի արևմտյան ափի շրջաններ, հայտնում են օդերևութաբանները։