Լուսանկարիչ Ալեքսանդր Պատրինը Ամանորի երեկոյան Հանրապետության Հրապարակից լուսանկարների շարք է ներկայացրել։
Լուսանկարիչը գրել է, որ Երևանի կենտրոնում ու Հրապարակում հազարավոր օտարերկրացիներ են եղել, շատերը` ոչ սթափ։
Բացի այդ, լուսանկարիչը նշել է. «Այս Ամանորը գրեթե ամբողջությամբ գտնվում էր Հայաստանի մայրաքաղաքի հյուրերի ձեռքում, որոնք անմիջապես անցան անսանձ զվարճանքի։ Նրանք երգեցին իրենց ազգային երգերը, պարեցին, վազեցին, գոռացին ու իրենց այնքան վստահ էին պահում, կարծես սա ոչ թե Նոր տարի էր, այլ Հայաստանի միացումն իրենց պետությանը։ Մեկ ուղիղ կադր անելն ինձ համար մի ամբողջ օպերացիա էր. երբ տեսան տեսախցիկով մոտենալիս, վստահ ու հաստատակամ պահանջում էին լուսանկարներն անվճար ուղարկել իրենց։ Փողոցներում հայեր գրեթե չկային»։