ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած տարվա մեկ երրորդից ավելին անցկացրել է արձակուրդում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նրա տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը հանգստացել է 138 օր (ամբողջ տարվա 37%-ը)։ Նախագահի սիրելի հանգստի վայրը եղել է նրա նստավայրը Դելավերում: Ինչպես նշում է հրատարակությունը, Բայդենը ժամանակ է անցկացրել նաև Քեմփ Դևիդում (Մերիլենդ), Կարիբյան ծովի Սենթ Կրուա կղզում և Տահո լճում (Նևադա)։
Ինչպես նշում է New York Post-ը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամեն տարի իր ժամանակի ընդամենը 26%-ն է անցկացնում Սպիտակ տան սահմաններից դուրս։