Շուրջ 3 հազար օտարերկրյա քաղաքացիներ Սանկտ Պետերբուրգում Ամանորի գիշերը կանխարգելիչ նպատակով հայտնվել են ոստիկանությունում, ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից ավելի քան 600-ը Ռուսաստանում են գտնվում միգրացիոն օրենսդրության խախտումներով։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները։
Ամանորի գիշերն իրավապահ մարմիններն ապահովել են Սանկտ Պետերբուրգում հասարակական կարգի ու անվտանգության պաշտպանությունը։ Քաղաքի պատմական կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվել կարգուկանոնին։ Արդյունքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։
«Ոստիկանության աշխատակիցները հանցագործությունների կանխարգելման նպատակով ստուգման ընթացքում վարչական վարույթի են ենթարկել քաղաքի կենտրոնական մասից շուրջ 3 հազար օտարերկրյա քաղաքացու, պարզվել է, որ ավելի քան 600 միգրանտ Ռուսաստանում է գտնվում միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումներով։ Մրանք ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից հետագա արտաքսման հարցը լուծվում է ավելի քան 100 իրավախախտի համար։