Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է «Բանակում» սերիալից հայտնի դարձած դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

11:40, 02 հունվար 2024
Կյանքից հեռացել է «Բանակում» սերիալից հայտնի դարձած դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

 

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:

 

Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է դարձել «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև «Պարահանդես», «Անուրջներ» և շատ այլ նախագծերից: