Հետևեք մեզ։

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

12:12, 02 հունվար 2024
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի

Ճապոնիայում մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի, այս մասին հայտարարել են Իսիկավայի պրեֆեկտուրայի իշխանությունները, որը հայտնվել է շարունակվող երկրաշարժերի էպիկենտրոնում։Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ևս առնվազն 50 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։

 

Իսիկավայում, որն ամենամոտն է շարունակվող երկրաշարժերի էպիկենտրոնին, իրավիճակն ամենաբարդն է։ Այնտեղ ավելի քան 200 տուն է բռնկվել, փլուզվել է ավելի քան 100 բնակելի շենք, իսկ մարդիկ դեռ մնացել են փլուզված առնվազն 17 տների փլատակներում։ Տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները, իսկ տարածաշրջան են ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները՝ օգնելու վերացնել ողբերգության հետևանքները։