Երևանում դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբէկրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Կայքի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար սահմանազատել տարածքը։ Այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց է կատարել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։