ՍԱՏՄ-ն հայտնում է, որ «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում արտադրատեսակներից նմուշառում է արվել և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: