Forbes-ը հրապարակել է ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes-ի` ռուսաստանցի 110 ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, ինչը 1,6 մլրդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի։ Այդ ցանկում Կարեն Կարապետյանը 48-րդն է։
Կարապետյանի բիզնեսի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։