Հետևեք մեզ։

Ճապոնիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ. վերջին օրերին այդ երկրում 300 երկրաշարժ է գրանցվել

09:37, 03 հունվար 2024
Ճապոնիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ. վերջին օրերին այդ երկրում 300 երկրաշարժ է գրանցվել

Եվս մեկ ուժեղ հետցնցում է տեղի ունեցել կենտրոնական Ճապոնիայում։ Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։

 

Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

 

Երկուշաբթի օրվանից Ճապոնիայում տարբեր ուժգնությամբ ավելի քան 300 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է եղել։ Երկրի ամբողջ արևմտյան ափի համար ցունամիի սպառնալիքը պահպանվել է ավելի քան 20 ժամ։ Երկրաշարժն ամենահզորն էր Ճապոնիայի այս հատվածում 1885 թվականից ի վեր: Սեյսմոլոգները զգուշացնում են, որ հետցնցումները այս տարածաշրջանում կշարունակվեն մոտ մեկ շաբաթ, և կա 7 բալից բարձր ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժերի վտանգ։

Վերջին օրերին երկրաշարժերի հետևանքով 62 մարդ է մահացել։