Չորեքշաբթի գիշերը ՌԴ Բելգորոդին մոտենալիս մի քանի օդային թիրախներ են խոցվել, ասել է Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա. քաղաքին մոտեցող մի քանի օդային թիրախներ խոցվել են։ Հետևանքների մասին այս պահին տեղեկություն չկա»,- գրել է նա Տելեգրամում։
Գլադկովը նաև ասել է, որ Բելգորոդում «հրթիռակոծության վտանգի ազդանշան է արձակվել»։