Հետևեք մեզ։

Մինչև փետրվարի 15-ը բեռնատարների և ավտոբուսների համար փակ կլինի Վանաձոր-Ալավերդի մայրուղու մի հատվածը

10:11, 03 հունվար 2024
Մինչև փետրվարի 15-ը բեռնատարների և ավտոբուսների համար փակ կլինի Վանաձոր-Ալավերդի մայրուղու մի հատվածը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար։
Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։