Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հարձակումները և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները միայն ամրապնդեցին ուկրաինացիների վճռականությունը պաշտպանելու իրենց ազատությունը, ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
«Վերջին հինգ օրվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 450 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Պուտինը սպանեց և վիրավորեց խաղաղ բնակիչների, ժամանակավորապես զրկեց հազարավոր մարդկանց լույսից ու ջերմությունից, փորձեց կոտրել ազգի կամքը, բայց նա միայն ամրապնդեց ուկրաինացիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ազատությունը, իսկ մեզ՝ աջակցելու Ուկրաինային իրենց գոյության պայքարում, ինչը կարևոր է Եվրոպայի և այլ երկրների անվտանգության համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։