Հետևեք մեզ։

Եկեղեցու դեմ կազմակերպված արշավը նոր չի սկսվել, եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է, և այս օրերին պատվերով սպանում են այդ վերջին հույսը. Նարեկ Մալյան

13:06, 03 հունվար 2024
Եկեղեցու դեմ կազմակերպված արշավը նոր չի սկսվել, եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է, և այս օրերին պատվերով սպանում են այդ վերջին հույսը. Նարեկ Մալյան

Քրեակատարողական հիմնարկում գտնվող հանրային գործիչ Նարեկ Մալյանը Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր պետականության վերջին ցիտադելը Հայ Առաքելական եկեղեցին է. եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է:

Վասն հավատո, վասն հայրենյաց. լիբերալ-ֆաշիստական գործակալական ցանցի պայքարը եկեղեցու դեմ.

 

Եկեղեցու դեմ կազմակերպված արշավը նոր չի սկսվել: Առնվազն 15 տարի է՝ լիբերալ-ֆաշիստական գործակալների կողմից թիրախավորվում են հոգևորականները, ծաղրի են ենթարկվում եկեղեցական ծեսերը, այդ ծեսերին մասնակցող հավատացյալները:

 

2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո եկեղեցու դեմ իրականցվող հարձակումները վերափոխվեցին կազմակերպված արշավանքի: Լիբերալ ֆաշիստներն արդեն ապօրինաբար զավթել էին իշխանությունը և տիրապետում էին պետական լծակներին՝ հակաեկեղեցականությունը պետական մակարդակով իրականացնելու համար:

 

Եվ այսպես՝ քայլ առ քայլ միասին վերհիշենք եկեղեցու դեմ պայքարի առավել ցցուն դրվագները.

 

1. ՔՊ-ն իշխանությունը զավթելուց օրեր անց հատուկ կարգադրությամբ Վեհափառին զրկեց անվտանգությունից:

 

2.Հաջորդ քայլով իշխանությունը կազմակերպեց ֆիզիկական հարձակումները Վեհափառի անձի նկատմամբ՝ հիմնադրելով և հովանավորելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը: Այդ խմբի կողմից անարգել ասպատակվում էր վեհարանը: Համեմատության համար՝ այդ նույն օրերին 6-7 շարք ոստիկաններով պահպանվում էր Սորոսի գրասենյակի անառիկությունը:

 

3. Եպիսկոպոսներից առգրավեցին դիվանագիտական անձնագրերը: Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները շուրջ 10 միլիոն հայերն են, որոնց միայն մեկ քառորդ մասն է բնակվում Հայաստանում: Հավատացյալների հիմնական մասը սփյուռքում է, և այդ քայլով իշխանությունը եկեղեցուն ուղիղ կախման մեջ դրեց օտարերկրյա դեսպանատներից:

 

4. Դպրոցական ծրագրերից հանվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Հանրության կրքերը հանգստացնելու համար հայտարարեցին, որ «Հայ եկեղեցու պատմություն»-ը տեղ կգտնի ընդհանուր պատմության դասագրքերում: 2023 թվականին պարզվեց, որ նույնիսկ դա էին անամոթաբար խաբել:

 

5. ԱԺ նախագահը հրապարակային խոսքում Վեհափառ Հայրապետին հեգնանքով անվանեց ավազանի անունով: Հիշեցնենք որ այդ կերպ անվանում են կարգալույծ՝ հոգևոր աստիճանից զուրկ անձին:

 

6. Վարչապետը ԱՄՆ-ում հայտարարեց որ պատրաստվում է «կզզացնել» ըմբոստ հոգևորականներին:

 

7. 2020թ. պատերազմից անմիջապես հետո սոցցանցերով և իշխանական ֆեյք ֆաբրիկաներով կազմակերպվեց կաթողիկոսի անձի վրա ֆիզիկական հարձակման հերթական արշավը: Բանը հասավ նրան, որ հավատացյալները հավաքվեցին Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսին ուժով պաշտպանելու նպատակով:

 

8. Տարբեր անհիմն մեղադրանքներով կալանավորվում էին բարձրաստիճան հոգևորականների հարազատները:

 

9. Վարչապետը 21.04.2023թ. ԱԺ-ում հայտարարեց՝ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»՝ ինքն իրեն համեմատելով Աստծո հետ:

 

10. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության եթերից արգելվեց հնչեցնել Վեհափառի ուղերձը:

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են ՔՊ-ականների հակաեկեղեցական պայքարի հրապարակային դրսևորումներից: Այս ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առջև՝ անթաքույց:

 

Մեր պետականության վերջին ցիտադելը Հայ Առաքելական եկեղեցին է: Եկեղեցին մեր վերածնունդի վերջին հույսն է, և այս օրերին ադրբեջանաթուրքական պատվերով սպանում են այդ վերջին հույսը»: