Լրացված․ Իրանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 141-ը վիրավորվել են, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրանի կենտրոնական Քերման քաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, 171-ը՝ վիրավորվել, ըստ Իրանի շտապօգնության ծառայության վերջին տվյալների։
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ նշում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցը։
Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարար խմբեր՝ տուժածներին օգնելու համար։
Թեև, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի էր ունեցել գազի պարկուճների պայթյունի հետևանքով, սակայն դեպքից անմիջապես հետո որոշ նահանգային պաշտոնյաներ միջադեպը որակեցին ահաբեկչական գործողություն:
Տեսանյութն՝ այստեղ։