Մենք ցնցված ենք՝ իմանալով Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնց զոհ է դարձել ավելի քան 100 անմեղ բնակիչ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 3-ին, Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանի մոտ՝ նրա մահվան 4-րդ տարելիցի օրը, երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 103 մարդ։
Իրանի իշխանությունները հայտնում են, որ կատարված ահաբեկչություն է։