Հետևեք մեզ։

Սրտի խորը կսկիծով տեղեկացա Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

22:20, 03 հունվար 2024
Սրտի խորը կսկիծով տեղեկացա Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

 

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ 

 

Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում: