Հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի դեսպանությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Երևանի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր հարգանքն է հավաստում Հայստանի ԱԳՆ-ին և պատիվ ունի հայտնելու հետևյալը.
Նկատի ունենալով Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել են ավելի քան 100 քաղաքացիներ, և վիրավորվել հարյուրավոր անմեղ քաղաքացիներ, ուրբաթ օրը՝ հունվարի 5-ին, ժամը 10.00-ից 16.00-ն ԻԻՀ դեսպանատանը բացվելու է սգո մատյան»:
Հիշեցնենք, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին գերեզմանատանը երկու պայթյուն է որոտացել, զոհվել է 103 մարդ, 171 մարդ վիրավոր է։