Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է տարբեր մարզիչների հետ աշխատանքային փորձառության մասին։
«Ես սկսեցի Լուչեսկուի մոտ, հետո աշխատեցի Կլոպի հետ, որը հոգեբանի նման էր Դորտմունդում։ Մարզման ժամանակ 50 եվրոյի վրա գրազ եկանք, որ 10 փորձից 7 գոլ կխփեմ։ Ես պարտվեցի և վճարեցի, սակայն հաջորդ օրը ես Ֆրանկֆուրտում երկու գոլ խփեցի և Կլոպիn կատակով ասացի, որ պետք է վերադարձնի գումարը։ Դրանից հետո մենք այլևս ոչ մի գրազ չունեցանք։
Մխիթարյանն ասել է, որ Մոուրինյոն իր մարզիչներից ամենակոշտն էր, բայց հաղթողի հոգեբանութամբ է եղել նա։
Ինչ վերաբերում է Ինձագիի հետ աշխատելուն, Մխիթարյանը նշել է, որ հիմա մեծ փորձի ունի և իր ընկալումներն այլ են։
«Ես 33 տարեկանում սկսեցի աշխատանքն Ինձագիի հետ։ Հիմա մենք գրեթե ընկերներ ենք, բայց ես գիտեմ դերերի տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը։