Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված որոշումներով Արմեն Ղուլարյանը ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից, Արամ Խաչատրյանը՝ Լոռու մարզպետի պաշտոնից:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Ղուլարյանին և Արամ Խաչատրյանին՝ իրենց կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: