Հետևեք մեզ։

Լաս Վեգասում դատական նիստի ժամանակ մեղադրյալը ցատկել և հարձակվել է դատավորի վրա (տեսանյութ)

17:13, 04 հունվար 2024
Լաս Վեգասում դատական նիստի ժամանակ մեղադրյալը ցատկել և հարձակվել է դատավորի վրա (տեսանյութ)

Լաս Վեգասում դատական նիստի ժամանակ մեղադրյալը հարձակվել է դատավորի վրա։  Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քլարկ շրջանի շրջանային դատարանի դատավոր Մերի Քեյ Հոլթուսը դատապարտել է Ռեդդեն անունով տղամարդուն, ով մեղադրվում էր բռնության մեջ։

Տղամարդը, ով նախկինում մեկ անգամ չէ, որ դատապարտվել էր ծեծի, կողոպուտի և հարձակման համար, ակնկալում էր, որ ազատ կարձակվի գրավի դիմաց, սակայն դատավորն այլ բան է որոշել։

Արդյունքում զայրացած Ռեդենը ցատկել է արգելապատնեշի վրայով և հարձակվել դատավորի վրա։ Անվտանգության ծառայողները փորձել են կապել նրան, սակայն երկար ժամանակ չեն կարողացել զսպել հանցագործին։

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է կին դատավորը խնդրում հեռանալ իրենից: Բժիշկների օգնությունը պահանջել են դատավորն ու անվտանգության աշխատակիցներից մեկը։

Տեղական իշխանությունները խոստացել են վերանայել անվտանգության չափանիշները դատարաններում:

 

Տեսանյութն՝ այստեղ։