Հետևեք մեզ։

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. սպասվում է բուք, մառախուղ

23:28, 04 հունվար 2024
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. սպասվում է բուք, մառախուղ

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

 

«Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց»։