Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:
Այս մասին «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ 23 հայ գերիների է պահում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են:
«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,-ասել է Քյարամյանը:
Նա նշել է, որ նրանցից 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է: