Հետևեք մեզ։

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում․ ինչպե՞ս դիմել

15:06, 05 հունվար 2024
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի թեկնածուների հավաքագրում․ ինչպե՞ս դիմել

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն   նամակը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։