Հետևեք մեզ։

Լավրովը կայցելի Թուրքիա

16:52, 30 մարտ 2023
Լավրովը կայցելի Թուրքիա

Ապրիլի 6-7-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա. այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ նովոստի գործակալությունը։ Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր, այդ թվում՝ առևտուրն ու էներգետիկան։

Նշվում է, որ Թուրքիա այցի ընթացքում Լավրովը կքննարկի նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում, ինչպես նաև իրավիճակն Անդրկովկասում։