Հետևեք մեզ։

Հանրապետության որոշ քաղաքներում ձյուն է տեղում

17:02, 05 հունվար 2024
Հանրապետության որոշ քաղաքներում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 16։00-ի դրությամբ Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։