Հունվարի 5-ին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Պատարագին ներկա էին բազմաթիվ արցախցիներ, այդ թվում նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։