Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին։
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Mercedes-ը «Չայնիի» ոլորաններում մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կիսակողաշրջված հայտնվել ձորի եզրին. Shamshyan.com
20:57, 05 հունվար 2024