Հետևեք մեզ։

Արմավիր այցից հետո Փաշինյանը մարզպետին ազատել է աշխատանքից

21:07, 05 հունվար 2024
Արմավիր այցից հետո Փաշինյանը մարզպետին ազատել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարությունից։

Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել էր Արմավիրի մարզի Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճ, իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները, քանդել է ցնցուղը և տվել ԿԳՄՍ նախարարին, որ գինը ճշտի։ Երկու օր առաջ վարչապետը Լոռի կատարած աշխատանքյաին այցի ընթացքում կրկին դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, իսկ ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։