Ըստ RB Sport-ի՝ դեկտեմբերին «Յուվենտուսը» զրուցել է Սպերցյանի ներկայացուցիչների հետ։ Թուրինցիները բարձր են գնահատում «Կրասնոդարի» կիսապաշտպանին և նրան հարմար տարբերակ են համարում թիմն ուժեղացնելու համար, գրում է Armsport.am-ը։
Հաղորդվում է, որ Սպերցյանն այժմ կենտրոնացած է «Կրասնոդարի» վրա, և «Յուվենտուսի» հետ բանակցությունները կվերսկսվեն մրցաշրջանի ավարտին մոտ։