Հետևեք մեզ։

Թրամփը ձգտում է զոհաբերել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում հանուն իշխանության. Բայդեն

10:36, 06 հունվար 2024
Թրամփը ձգտում է զոհաբերել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում հանուն իշխանության. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին այն բանում, որ նա ձգտում է զոհաբերել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում հանուն իշխանության։

 

«Ընտրությունը պարզ է. Դոնալդ Թրամփի քարոզարշավն իր մասին է. ոչ Ամերիկան է, ոչ դու: Դոնալդ Թրամփի քարոզարշավը տարված է ոչ թե ապագայով, այլ անցյալով: Նա պատրաստ է զոհաբերել մեր ժողովրդավարությունը՝ իշխանություն ձեռք բերելու համար»,- վստահեցրել է Բայդենը՝ խոսելով նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների մասին։

«Մեր քարոզարշավն այլ է։ Ինձ և [ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի համար քարոզարշավը կենտրոնացած է Ամերիկայի վրա: Այն նվիրված է ձեզ»,-ասել է Բայդենը։